Մարտի 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայ երիտասարդաց ընկերակցության «Անդրանիկ» մշակութային միության նախաձեռնությամբ Հ.Բ.Ը.Մ. «Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ եգիպտացի ճանաչված պատմաբան, Եգիպտոսի Հ.Բ.Ը.Մ. «Արեգ» ամսագրի արաբական բաժնի խմբագիր, դոկտոր Մուհամմեդ Ռիֆաաթ Իմամի դասախոսությունը՝ Հայոց ցեղասպանության նախապատրաստման և իրագործման, ինչպես նաև՝ արաբական աշխարհում Օսմանյան բռնատիրության վայրագությունների վերաբերյալ, որը հիմնված էր եգիպտական և թուրքական աղբյուրների վրա:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, Հ.Բ.Ը.Մ. Լիբանանի շրջանային վարչության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ:
ՀՀ ԱԳՆ