Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Շատ հնարավոր է՝ Հայաստանը հետաձգի ընդհանուր ֆինանսական համակարգին իր մասնակցությունը»

Մարտ 23,2015 19:17

«Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն մտել է հատուկ պայմաններով, շատ հավանական է, որ նույնը վերաբերվի նաեւ այդ ֆինանսական համակարգին Հայաստանի մասնակցելուն կամ չմասնակցելուն»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու հնարավորությունը, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը տարբերվում է ԵՏՄ անդամ մյուս երկրներից նրանով, որ ունի կայուն եւ կայացած բանկային համակարգ, որը Հայաստանի տնտեսության ամենաուժեղ կողմերից մեկն է. «Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական եւ հաղորդակցական խնդիրները, որոնք ունի Հայաստանը՝ շատ հնարավոր է, որ Հայաստանը պարզապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով միգուցե հետաձգի իր մասնակցությունը այդ գործընթացին, եթե իհարկե՛, այդ գործընթացը իրականություն կդառնա: Կարծում եմ՝ դեռ պարզ չէ, թե այդ աշխարհաքաղաքական ֆոնի վրա՝ Ռուսաստան-Արեւմուտք, ինչ է սպասվում Եվրասիական տնտեսական միությանը»:

Հարցին, թե ինչո՞ւ Պուտինը արագացրեց միասնական արժույթ ստեղծելու գործընթացը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց, որ գործընթացի արագացումը կապված է երկու խնդիրների հետ՝ նավթի գնի անկման եւ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների. «Նավթի գնի անկումն ազդում է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ղազախստանի, ե՛ւ Բելառուսի վրա, որովհետեւ այս երկրները էներգետիկ ռեսուրսներ են արտահանում կամ հանդիսանում են ռեսուրսների արտահանման ճանապարհներ: Նավթի գնի անկման առումով՝ բոլոր երկրներն ունեն լուրջ խնդիրներ: Մյուս կողմից՝ Ռուսաստանի դեմ կիրառվող արեւմտյան պատժամիջոցները, որոնք նույնպես ազդում են Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վրա: Հասկանալի է, որ Ռուսաստանը փորձում է տարբեր մակարդակներով քայլեր ձեռնարկել, որոնցից մեկը կարող է հանդիսանալ այդ ընդհանուր ֆինանսական  համակարգի ստեղծման արագացումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031