Լրահոս
Օրվա լրահոսը

Պատարագ Ստամբուլի հայկական եկեղեցիներում՝ Գալիպոլիի ճակատամարտում զոհված զինվորների հիշատակին. «Ազատություն»

Մարտ 23,2015 18:55

Ստամբուլի հայկական եկեղեցիները կիրակի օրը պատարագ են մատուցել՝ աղոթելով 100 տարի առաջ Գալիպոլիի ճակատամարտում զոհված բոլոր զինվորների հիշատակին՝ անկախ նրանց դավանանքից, էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, հաղորդում է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթը՝ արարողությունը գնահատելով պատմական։

«Թուրքիայի հայ համայնքը միացել է կրոնական պատմական արարողությանը՝ ի հիշատակ Գալիպոլիի ճակատամարտում զոհված քրիստոնյա, մահմեդական և հրեա զինվորների», – գրում է թերթը։

Ստամբուլի հայկական ութ եկեղեցիներում պատարագ է մատուցվել։ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատարագը մատուցել է Յեշիլ քյոյի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցում։

«Արքեպիսկոպոսը աղոթել է Գալիպոլիի ճակատամարտում բոլոր զոհվածների հոգու հանգստության համար՝ լինի մահմեդական, ոչ մահմեդական կամ աթեիստ», – գրում է «Դեյլի Սաբահ»-ը։

«Անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, այդ մարդիկ կռվել են իրենց երկրի գոյության համար, ուր նրանք ապրում էին։ Աստված նրանց երկնային արքայություն տա, և մենք աղոթում ենք, որ նման տառապանքներն այլևս չկրկնվեն», – իր խոսքում ասել է Արամ Աթեշյանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031