«Անգամ եթե նման բան էլ լիներ, ապա դիրքերում կանգնած տղան մի քանի օրվա հանգստությանը չէր խաբնվի, համոզված եմ»,-Aravot.am-ի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ հյուսիսային՝ Գյուլիստանի ուղղությամբ վերջին դիվերսիոն հարձակման ժամանակ, երբ հարաբերական հանգիստ է եղել սահմանում, հայկական կողմը փոքր-ինչ կորցրել է զգոնությունը, այդ ընթացքում հակառակորդը հասցրել է դարանակալել, այսպես արձագանքեց ՀՀ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար, «Ողջ մնալու արվեստի ակումբ»-ի ղեկավար Վովա Վարդանովը:
Նա շեշտեց, թե «մենք թուրքին ծեծել ենք ու միշտ կծեծենք», բայց նաև հավաստիացրեց, թե «նա էլ հիմար չէ, անընդհատ զարգանում է, իր ստորաբաժանումներն անընդհատ Թուրքիայում են վերապատրաստվում, ՆԱՏՕ-ի որոշ երկրներում, Շոյգուի հետ պայմանագիր են ձեռք բերել, որ ռուսական զորքերում վերապատրաստվեն»:
Հակառակորդի հարձակումը պարոն Վարդանովը նաև այսպես է բացատրում. «Պրոֆեսիոնալ հետախույզը, դիվերսանտը ինչ-որ անցք կգտնի ու կներթափանցի, բայց ներթափանցելուց հետո զգացվում է իր թուրք լինելը: Հենց հանդիպում են փոքր դիմադրության, սկսում են խուճապի մատնվել ու փախուստի դիմել: Նրանք սովոր են ոստիկանի պես կապած մարդուն ծեծել»: Վովա Վարդանովը նաև նշեց, որ մեր դիրքերը հնարավոր չէ ամբողջությամբ փակել, քանի որ դրա համար միլիարդների բնակչություն է պետք ունենալ, ուստի հակառակորդը ներթափանցում է նաև դիրքերի անցքերից, քանի որ պրոֆեսիոնալի համար անցք ճարելն ու ներթափանցելը խնդիր չէ:
Մեր այն դիտարկմանը, փաստորեն մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը վերապատրաստում է մեր թշնամու զինվորի՞ն, պարոն Վարդանովն արձագանքեց. «Իհարկե, դա աննորմալ երևույթ է: Բայց գերտերությունների համար դա սովորական բան է: ԱՄՆ հարաբերությունները Իսրայելի հետ հոյակապ են, բայց նա միևնույն ժամանակ նրա հակառակորդ Եգիպտոսի սպաներին է վերապատրաստում»:
Կարդացեք նաև
Ըստ Վովա Վարդանովի՝ Ռուսաստանն էլ «թքած ունի» նման հարցերի վրա, իր համար կարևորը լավ հարաբերություններ պահպանելն է թուրքերի հետ և իշխանություն ունենալը նրանց նկատմամբ: Սակայն մի բան չի հասկանում. «Ռուսաստանը չի հասկանում, որ մերձկասպյան թուրքը երբեք ռուսամետ չի դառնա, քանի որ ունի մեծ թուրք եղբայր: Ինչքան էլ ռուսի հետ հոյակապ հարաբերություններ լինեն, անդրկովկասի թուրքը ձգտում է ռուսից առավելագույնը վերցնել ու միավորվել իր մեծ եղբոր հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարգելի խմբագրություն, ինչու՞ եք ձգտում նմանվել «քլիք» փախցնող կայքերին: Խնդրում եմ ասել` այս նյութում ո՞րն էր «նոր մանրամասնը», որ խոստանում եք վերնագրում:
Պարոն Վարդանովը այն շարքային մոլորեցնողներից է կամ էլ մոլորվածներից է, ովքեր հանրությանը փորձում են «անզգայացնել» ներարկելով ռուսական պրոպագանդայի էժանագին ու լկտի ստերից մեկը: Ուրեմն հիշի՛ Վարդանով, քո բերած համեմատությունը առնվազն ապակողնորշող է, քանի որ Իսրայելը Եգիպտոսի հետ ունի դիվանագիտական հարաբերություն և Եգիպտոսի պաշտոնական քաղաքականությունը հիմնված չէ Իսրայելը ոչնչացնելու քարոզչության հիման վրա: Օբաման չի կարող նույնիսկ Իրանի նկատմամբ որևէ դրական բառ ասի ուր մնաց զենք վաճառի կամ մասնագետ պատրաստի, քանի որ Իրանում կա պաշտոնական հակաիսրաելական քարոզչություն: Իսկ Ձեր զարմանքը կամ չհասկանալը թե Ռուսաստանը մերձկասպյան թուրքի հետ ինչի է ուզում մտերմանալ առնվազն մանկամտություն է: Ռուսական պաշտոնական քաղաքականությունը, որն այսօր բացահայտ հակահայկական քաղքականություն է վարում մերժելով գործընկերային մարտավարությունը, իր ցանածի դառը պտուղները վաղ թե ուշ հավաքելու է:
Լրիվությամբ համաձայն եմ ձեզ հետ՝ այս Վ.Վարդանովի հաշվով: Այս անհատը միջազգային քաղաքականությունից կամ ոչինչ չգիտի,կամ պարզապես պրոռուսական քարոզչություն է անում: Բացարձակ չե՛մ հասկանում,թե ԶԼՄ-ները ինչու են խոսք տալիս այս (կիսագողական խոսող) «հետախույզին»:
Լսեք բոլորդ՝ՀՀ բնակչության մեծամասնության համար ավելի ձեռնատու է պրոռուսական քարոզչությունը,քան հակառուսական,որովհետև նրանք մեծ հույսեր են կապում վտանգի դեպքում ռուսական օգնության վրա:Եթե մեր սիրողական մակարդակի մեկնաբանները ամեն առիթ օգտագործում են բնակչության շրջանում անվստահության մթնոլորտ ստեղծելու,դրանով նպաստում են արտագաղթին՝նույնիսկ նյութապես բավարար պայմաններում գտնվողների մոտ:Իսկ Վարազ Սյունի,ձեր մեկնաբանություներն էլ ենթադրությունների վրա են հիմնված,կամ թելադրված են մեզ և ձեզ հայտնի կենտրոններից:Ես,իհարկե,հեռու եմ այն մտքից,թե մենք հուսալի դաշնակից ունենք,բայց հասկանում եմ,որ ավելի լավը չունենք…:Չէ,ինչու?,ունենք՝մեր միասնությունն է,որը սակայն խաթարված է քաղաքական ամենատարբեր շահագրգռվածությունների պատճառով:ԵՏՄ-ում լինենք,թե ԵՄ-ում մեր հողը մենք պետք է մշակենք,մեր փալազ-փուլուզը մենք պետք է արտադրենք,մեր սահմանները մենք պետք է պաշտպանենք….