Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմնյուզը» պնդում է, որ չի խախտել արտոնագրի պայմանները

Մարտ 23,2015 17:51

«Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը խախտում է իր արտոնագրի պայմանները: Նրա խոսքերով՝ ըստ «Արմնյուզի» արտոնագրի պայմանների՝ նրա եթերի գերակշռող մասը պետք է լինի լրատվական՝ հասարակական, քաղաքական սոցիալական թեմաներին վերաբերող:

«Վերջին ժամանակներս այնտեղ գերակշռում են տարբեր տեսակի ժամանցային հաղորդումները, ֆիլմերը, տարբեր տեսակի տեսահոլովակները: Դա նախատեսված չէ արտոնագրի պայմաններում, այսինքն՝ «Արմնյուզը» պետք է գերազանցապես լինի լրատվական հեռուստաալիք: Այդ փոփոխությունը նկատվեց այնտեղ կադրային որոշ վերադասավորումներից հետո, եւ դա է պատճառը, որ ես, վերջին ժամանակների ընթացքում դիտարկելով նրանց հաղորդումները, եկա այդ եզրակացության»,- ասաց նա:

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը լավ չի հետեւում, թե ինչպես են հեռուստաընկերությունները կատարում արտոնագրով նախատեսված պայմանները:

Պարոն Մելիքյանը նկատեց՝ 2010 թվականին, երբ «Արմնյուզի» հաճախության համար մրցույթ էր հայտարարվել, հայտարարվել էր, որ այն պետք է օգտագործվեր որպես լրատվական ալիք: Հաճախության համար մրցում էին «Արմնյուզն» ու «Ա1+»-ը եւ հաղթող ճանաչվեց «Արմնյուզը». «Այն պարագայում, երբ այդ հեռուստաընկերությունը իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ, որ կարելի էր համապատասխան գործողություններ կատարել, որոնք իսկապես պետք է կատարի ՀՌԱՀ-ը: Կարծում եմ՝ «Ա1+»-ը շատ ավելի հաջող կիրականացներ իր վրա վերցրած պատասխանատվությունը եւ այդ հաճախությունը կօգտագործեր որպես լրատվական հեռուստաալիք»:

«Արմնյուզ» հեռուստաընկերությունից մեզ հայտնեցին, որ իրենք արտոնագրի պայմանները չեն խախտում. «Լրատվական բնույթի ուղղվածությունը պահպանվել է: Եթե ձեւաչափի փոփոխության մասին է խոսքը, ապա այս դեպքում էլ հեռուստաընկերությունը լրատվական ուղղվածություն ունի՝ հաղորդումների կեսից ավելին լրատվական բովանդակություն ունեն: Ուստի՝ կարծում ենք որեւէ խնդիր չկա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031