Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը տոլմաներն էր համտեսում, գնացել էր հյուրընկալելու տիկին Գյուլի ճաշկերույթին». Փոստանջյան

Մարտ 23,2015 17:48

«Իմ գործընկերներն ասեցին, թե Թուրքիան հավերժ է, մեր հարեւանն է: Թուրքիան հավերժ չէ: Ինչպես կազմավորվել է, մի օր էլ այդպես պետք է քանդվի: Որքան մենք դրսեւորենք պետականությանը բնորոշ վարքագիծ, այնքան մեզ հետ հաշվի կնստեն, որքան վախվորած մտածեն, թե ինչ կասեն թուրքերը, որը եղել է 2008-ից հետո…Ես շատ լավ հիշում եմ, 2008-ի սեպտեմբերին, 2008-ի Մարտի 1-ից հետո նշանակված էր առաջին հանրահավաքը, որը երկար դադարից հետո պետք է լիներ: Պարզվեց, որ Գյուլի գալու կապակցությամբ այդ հանրահավաքը պետք է դադարեցվեր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունում էր Թուրքիայի հետ մերձեցումը, բարեկամությունը»,- այսօր ԱԺ-ում հույների եւ ասորիների նկատմամբ ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Երբ Զարուհի Փոստանջյանը խոսել էր Թուրքիայի հետ բարեկամության մասին,  ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նրան դիտողություն էր արել, ասելով, որ բարեկամության մասին խոսք չկա, խոսքը դիվանագիտական հարաբերությունների մասին է եղել:

Զարուհի Փոստանջյանն իր ելույթում պատասխանեց նրան. «Տիկին Նաղդալյանն ինձ ասեց՝ բարեկամություն չէ: Տիկի՛ն Նաղդալյան, ես շատ լավ հիշում եմ, Սերժ Սարգսյանն էր գնացել հյուրընկալելու տիկին Գյուլի կողմից ճաշկերույթին, նրա տոլմաներն էր համտեսում եւ այդ մասին հրապարակվեց: Մենք ինքներս ենք տեսել այդ բարեկամությունը: Մենք պետք է միշտ սթափ լինենք, հասկանանք, որ եւ ներկայիս Թուրքիան, եւ 100 տարի առաջվա Թուրքիան նույն քաղաքականությունը վարող պետական միավորումներն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031