Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն հարեւանների՝ ղարաբաղցի հայերը այսօր շատ արդյունավետ հանրապետություն են ստեղծում. Russioncouncil

Մարտ 23,2015 17:46

Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ ուշադրությունը բավականին մեծացել է եվրասիական ինտեգրման համատեքստում: Այս մասին, ըստ Russiancouncil.ru-ի, ասել է Ռուս-հայկական համագործակցության նախագահ Յուրի Նավոյանը:

Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի գործունեության մասին, Նավոյանը ասել է, որ վերջինս կազմակերպության շատ պատասխանատու անդամ է, «քանի որ նա հետեւողականորեն եւ հստակ կատարում է իր պարտավորությունները, ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ-ի օրակարգի ձեւավորմանը: ՀԱՊԿ-ի շրջանակներում առանձնանում են հատկապես Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունները: ՀԱՊԿ-ում կարելի է երեք հիմնական ուղղություններ դիտարկել. հարավային, որը հիմնականում հիմնված է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա, արեւմտյան՝ հիմնված Ռուսաստանի եւ Բելառուսի հարաբերությունների վրա եւ Կենտրոնական ասիական»:

Ռուս-հայկական համագործակցության նախագահը քիչ հավանական է համարել մոտ ապագայում Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) միասնական արժույթային համակարգի ստեղծումը: «Սակայն եթե այդ հարցը լինի, Հայաստանը կգործի իր շահերի համաձայն: Ավելին` մտնելով ԵՏՄ, Հայաստանը չի դադարեցնում Եվրոպայի եւ մնացած աշխարհի հետ իր հարաբերությունները: Հակառակը՝ Հայաստանի փորձը կարող է հետաքրքիր լինել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելոռուսիայի համար»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությանը՝ Յուրի Նավոյանը նշել է, որ Ղրիմի եւ Ուկրաինայի իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը. «Այս իմաստով Ղարաբաղը դրական օրինակ է: …Սա այժմ գոյություն ունեցող միակ հակամարտությունն է, որտեղ հավասարությունը պահպանվում է առանց խաղաղապահների. Ղարաբաղի ուժերը իրենց գործողություններով, ներդրում են կատարում տարածաշրջանային անվտանգության մեջ: Պատերազմի վտանգը միշտ կա: Ղարաբաղի Հակամարտության լուծումը պետք է փնտրել միջազգային իրավունքի հարթությունում, որը թույլ է տալիս ազգին ապրել ազատ, ինքնորոշվել եւ ստեղծել ժամանակակից հանրապետություն: Ի տարբերություն հարեւանների՝ ղարաբաղցի հայերը այսօր շատ արդյունավետ հանրապետություն են ստեղծում»:

Նավոյանը նաեւ հավելել է, որ եթե ընտրությունների ընթացքում ներկա գտնվեն Լեռնային Ղարաբաղում, կասկած չի մնա այն մասին, որ Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է եւ նրա հետ պետք է հաշվի նստել, ճանաչել եւ երկկողմ դիվանագիտական հիմքի վրա ստեղծել տնտեսական, հումանիտար եւ քաղաքական հարաբերություններ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031