Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացի փորձագետը զուգահեռներ է անցկացրել ԼՂ եւ Ուկրաինայի հակամարտությունների միջեւ. Главком

Մարտ 23,2015 17:31

Վրացի քաղաքագետ, պրոֆեսոր, Վրաստանի Հասարակայնության հետ Կապերի Ինստիտուտի միջազգային հարաբերությունների գծով մագիստրատուրայի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, թե Ուկրաինայի համար ավելի լավ կլիներ, որ «սառեցվեր» Դոնբասի հակամարտությունը: Այս մասին նա ասել է «Главком»-ի հետ զրույցում:

Նա իր դիրքորոշումը մեկնաբանել է այսպես. «Մենք փորձ ունենք. մենք այդ հակամարտությունները (Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի- Ա.Ի.) սառեցրել ենք եւ զբաղվել ենք մեր ներքին գործերով, բարեփոխումներով: Մեզ դա հաջողվել է: Նույնիսկ 2008 թվականի պատերազմը, որից ամենայն հավանականությամբ չէր կարելի խուսափել, չխանգարեց մեզ բարեփոխումներ անել»,- ասել է նա:

Քաղաքագետի կարծիքով՝ այժմ Պուտինի գլխավոր նպատակն է Ուկրաինան ներքաշել երկար, արյունոտ հակամարտության մեջ եւ թույլ չտալ, որ այդ երկիրը զարգանա: «Դրա նմանությամբ, իմ կարծիքով, ոչ թե վրացականն է այդ ադրբեջանականը: Ավագ Ալիեւը ուներ ընտրություն. շարունակել պատերազմը, որը նա չէր կարող հաղթել, քանի որ Ռուսաստանը արդեն աջակցում էր Հայաստանին (նա պետք է իր բոլոր միջոցները թողներ եւ սպառեր Ադրբեջանը): Սակայն նա ընտրեց այլ ուղի. սառեցրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրականացրեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը, որն էլ Ադրբեջանին միլիարդներ բերեց: Այժմ Ադրբեջանը շատ գումար ունի, ավելի շատ, քան Հայաստանը եւ ժամանակը աշխատում է Բաքվի օգտին»:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան հսկայական տնտեսական ներուժ ունի, սակայն այժմ մեծ ծրագրերից պետք չէ սկսել. «Պետք է ամեն ինչ ուղղել դեպի կոռուպցիայի վերացումը, դրանից հետո նրանց կունեն գումար բանակի համար եւ ամեն ինչ լավ կլինի»,- կարծում է քաղաքագետը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեզ միայն այսպիսի ,,ուսանելի,,մեկնաբանությունն էր պակասում….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031