«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 25-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նորք-Մարաշ վարչական շրջանի,
Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի,
Էրեբունի վարչական շրջանի` Վարդաշեն և Մուշավան թաղամասերի, Դավիթ-Բեկի փողոցի, Սարի Թաղի 3-ից-19, 19ա, 20-ից-28 փողոցների, 28 փողոցի նրբանցքի ու հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ