Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամենաշատը մարիխուանա են օգտագործում. Պետքարտուղարություն. Civilnet

Մարտ 23,2015 17:19

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Թմրանյութերի միջազգային վերահսկողության ռազմավարություն 2015» իր ամենամյա զեկույցը, որն անդրադառնում է աշխարհի առաջատար երկրների ջանքերին՝ ուղղված թմրանյութերի առևտրի դեմ պայքարին:

Այսպես՝ անօրինական թմրանյութեր արտադրող և/կամ տարանցող գլխավոր երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Բ ահամները, Բելիզը, Բոլիվիան, Բիրման, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հաիթին, Հոնդուրասը, Հնդկաստանը, Յամայկան, Լաոսը, Մեքսիկան, Նիկարագուան, Պակիստանը, Պանաման, Պերուն և Վենեսուելան:

Հայաստան

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում ասված է, որ Հայաստանը թմրանյութեր արտադրող առաջատար երկիր չէ, և երկրում անօրինական թմրանյութերի սպառման մակարդակը համեստ է: Զեկույցի հեղինակները դա պայմանավորել են Հայաստանի շրջափակված լինելու և չորս սահմաններից երկուսի (Թուրքիայի և Ադ բեջանի հետ) փակ լինելու հանգամանքով:

«ԱՄՆ-ի և Եվրամիության օժանդակությամբ Հայաստանը շարունակում է զարգացնել և իրագործել սահմանային վերահսկողության ռեժիմը՝ ուժեղացնելով անօրինական թմրանյութերի տարանցման հայտնաբերման իր կարողությունները»,- գրել են զեկույցի հեղինակները և հավելել, որ ԱՄՆ-ի աջակցությամբ անցկացված վարժանքների և սարքավորումների օգնությամբ էր, որ 2014թ. հայ-իրանական սահմանին հնարավոր էր դարձել 927 կգ հերոինի պատմական հայտնաբերումը: Դա, ըստ Պետքարտուղարության, վկայում է, որ տարածաշրջանը դարձել է հերոինի տարանցման կենսական ճանապարհ:

«Թմրանյութերի ավելի փոքր քանակություններ երկիր են մտնում օդային ճանապարհով՝ Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով: Վերջերս Հայաստանը դարձել է մետամֆետամին տեսակի թմրամիջոցի տարանցիկ ճանապարհ, որը երկիր է մտնում ցամաքային ճանապարհով Իրանից և դուրս է բերվում օդային ճանապարհով»,- ասված է փաստաթղթում:

Հայաստանում ամենաշատ օգտագործվող անօրինական թմրամիջոցը, ըստ Պետքարտուղարության, մարիխուանան է, որի մեծ մասն աճեցվում է երկրի ներսում:

Նյութի մանրամասները կարդացեք Civilnet-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031