ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի
մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարել են ճանապարհի երթևեկելի մասի լայնացման աշխատանքներ:
Այն այժմ երթևեկելի է նաև ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար:
Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը` այդ հատվածում անհրաժեշտ է
կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կմաքրվի
քարաբեկորներից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն