ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝
ժամը 16:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների
եղանակ է:
«Շանթ-Սեյրան» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից կատարված
մեծածավալ աշխատանքների արդյունքում Վարդենյաց լեռնանցքը բացվել է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն