Ակնհայտ էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, «ինստիտուցիոնալ ընդդիմության» ստեղծման համար պետք է նախ լուծի իր կազմակերպա-կառուցվածքային հարցը, դառնա քաղաքական կուսակցություն: Ասում է քաղաքագետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ իր համակիրների կողմից նոր կուսակցության ստեղծմանը։
«Այդ կազմակերպա-կառուցվածքային բաղադրիչն էլ թույլ կտա հասկանալու, թե որքանով այն կարող է դառնալ իրենց կողմից վկայակոչված ինստիտուցիոնալ ընդդիմություն: Դա կախված է նաև կուսակցության տիպից. այն ուժե՞ղ, թե՞ թույլ կառուցվածքով է լինելու, այսինքն, եթե այդ կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, արդյո՞ք դրա լիդերները պատրաստ են ազատություն տալ պառլամենտական ֆրակցիային իրենց քվեարկություններում: Կլինի կենտրոնացվա՞ծ, թե՞ ապակենտրոնացված. ադյո՞ք դրա հիմնադիրները պատրաստ կլինեն կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներին տրամադրել բավականաչափ իշխանություն տեղական մակարդակներում»,- ընդգծում է քաղաքագետը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ