Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Կարապետյան. «Եթե ձախ հարեւանի հետ լավ եմ, ի՞նչ պարտադիր ա, որ աջի հետ վատ լինեմ»

Մարտ 23,2015 15:50

Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական ուղղությունը պետք է գերակա լինի Հայաստանի համար`հարցը ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել ու հստակեցրել: Հիշեցնենք, ՀՀ-ին ԵՏՄ անդամակցության հարցի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ում մոտեցումը միանշանակ չէր: ԲՀԿ արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները հիմնականում եվրասիական միության անդամ երկրների հետ էին: Իսկ ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահն է:

«Կողմնակից ենք նրան, որը բարին կբերի մեր ժողովրդին: Մենք պատրաստ ենք եւ այս, եւ այն կողմի հետ աշխատել: Փորձում ենք այդտեղից քաղել այն, որը նպաստ կբերի մեր ժողովրդին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը: Դիտարկմանը, որ «եւ-եւ»-ի քաղաքականությունը իշխանության հռչակած կարգախոսն է, ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Մենք անելու ենք այն, ինչն օգուտ կբերի մեր ժողովրդին, ժողովրդին այս ծանր վիճակից կհանի»:

Հետաքրքրվեցինք`պատգամավորի կարծիքով ի՞նչ օգուտներ կան ԵՏՄ-ից, որին արդեն երրորդ ամիսն է Հայաստանը պաշտոնապես անդամակցում է եւ ի՞նչ օգուտներ կարող են ակնկալել ԵՄ-ից. «Նրանք մեր անմիջապես հարեւաններն են, եվրոպացիներն էլ, կարծում եմ, մեզ բարի կամեցողներ են ու պետք չի մեջքով շրջվել նրանց: Բարի դրացիական հարաբերությունները պետք է պահել նաեւ եվրոպացիների հետ»:

Հարցին`երկու լարի վրա խաղալով սայթաքելու վտանգը չի՞ մեծանում, Վահան Կարապետյանը պատասխանեց. «Լարի խաղալու հարց չի. եթե ձախ հարեւանի հետ լավ եմ, ի՞նչ պարտադիր ա, որ աջի հետ վատ լինեմ: Երկուսն էլ իմ հարեւաններն են, երկուսին էլ ընդունում ենք`ամեն մեկին իրա չափով, ձեւով, իրա տեսակով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031