Aravot.am-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանին խնդրեց մեկնաբանել Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի այն տեղեկատվությունը, ըստ որի, Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը հայտարարել է, թե ապրիլի 24-ին միջոցառում լինելու է, սակայն ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին Թուրքիայի հայկական եկեղեցիների զանգերը 100 անգամ չեն ղողանջի, Պոլսո հայոց պատրիարքարանը չի մասնակցի աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների կողմից ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, բայց միեւնույն ժամանակ Պոլսո հայոց պատրիարքարանը ապրիլի 22-ին Թուրքիայի հայկական եկեղեցիներում Չանաքալեի ճակատամարտի զոհերի հիշատակին հոգեհանգստի պատարագ կմատուցի:
Տեր Վահրամն Aravot.am-ին այս առիթով ասաց. «Այդ իրավիճակը մեզ համար լիովին ընկալելի է, ուստի հավելյալ մեկնաբանություն կատարելուց ձեռնպահ կմնանք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տեր Վահրամի ֆեյսբուքյան էջից