Մարտի 23-ի առավոտյան նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՅԴ ղեկավար Հայկ Կայսերյանի, Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանի և գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանի հետ:
Քննարկվել են համայնքային, ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում ընդունված հայտարարության ուղենշային դրույթների հետ կապված հարցեր:
Այնուհետև Հ. Հակոբյանն այցելել է Ռայդ քաղաք, որտեղ հանդիպել է հայ տարեցների խմբի հետ: Հանդիպմանը ներկա են եղել 65-ից բարձր տարիք ունեցող շուրջ 110 տարեց, Հայկազուն Սրբազանը, քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Յեդելյանը և այլք:
Ողջունելով ներկաներին, նախարարը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հաղթահարելով բազում դժվարություններ ու խոչընդոտներ՝ օտար ափերում կարողացել են հայ մնալ և հայության լավագույն որակներով ներկայանալ աշխարհին:
Այնուհետև, նախարարը Սարգիս Յեդելյանի ուղեկցությամբ շրջել է Ռայդի քաղաքապետարանում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ