ԱՄՆ դաշնային քննիչներն արդեն այս շաբաթ պատրաստվում են քրեական գործ հարուցել սենատոր Ռոբերտ Մենենդեսի դեմ։ «The Wall Street Journal»-ի հետ զրույցում հետաքննությանը ծանոթ մարդիկ հայտնել են, որ ավելի վաղ տեղի է ունեցել իրավական պայքար այն առնչությամբ, թե Սահմանադրությունը որքան է պաշտպանում օրենսդիրներին եւ նրանց օգնականներին։
Հետաքննության դաշնային բյուրոն ավելի քան երկու տարի քննում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ Մենենդեսի գործը, քանի որ նրան կասկածում են կոռուպցիայի մեջ։ Վերջինս հերքում է այդ կասկածները։
Պարբերականը նշում է, որ դեռեւս մեղադրանքի մանրամասները պարզ չեն, բայց ենթադրվում է, որ այն կապված է Մենենդեսի ֆլորիդացի ընկեր եւ դոնոր, նշանավոր ակնաբույժ Սալոմոն Լեգենի հետ։ Մասնավորապես՝ Մենենդեսը բժշկի մասնավոր ինքնաթիռով 2 անգամ մեկնել Դոմինիկյան Հանրապետություն եւ այդ մասին չի զեկուցել։
Հաղորդվում է նաեւ, որ հետաքննության մեկնարկից հետո Մենենդեսը բժշկին վճարել է 60.000 դոլար՝ որպես մասնավոր թռիչքների փոխհատուցում։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ