Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարը մասնակցեց Սիդնեյի «Հայկական փառատոն 2015-ին»

Մարտ 23,2015 15:13

Կիրակի, մարտի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Սիդնեյի «Հայկական փառատոն 2015-ին», որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և Ավստրալիայի ՀՅԴ կազմակերպությունների՝ Հայ դատի հանձնախմբի, ՀՄԸՄ-ի, Համազգայինի, Հայ օգնության միության համատեղ ջանքերով և հովանավորությամբ:

Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն անց էր կացվում Սիդնեյի Թումբալոն զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի տարածքում և իր շուրջն էր համախմբել տասնյակ հազարավոր հայերի, սիդնեյցիների և այլ քաղաքներից ժամանած հյուրերի:

Նախարարը Հարավային Ուելսի նահանգի տրանսպորտի նախարար Գլեդիս Բելեջիկյանի հետ շրջել է փառատոնին մասնակցող բոլոր կազմակերպությունների և անհատների տաղավարներում, տարբեր հարցերի շուրջ զրուցել հայրենակիցների հետ:

Գլեդիս Բելեջիկյանի բացման խոսքից հետո, ելույթ է ունեցել Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով փառատոնի մասնակիցներին, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի իշխանություններին, որոնց ընձեռած հնարավորությունների շնորհիվ հայությունը հաստատվելով այս երկրում կարողացել է պահպանել իր լեզուն, մշակույթը, ավանդույթները: Դիմելով ավստրալահայությանը` նախարար Հ. Հակոբյանն ասել է. «Շնորհակալ եմ նաև Ձեզ, որ դուք դարձել եք Ավստրալիայի լավագույն քաղաքացիներ, օրինապաշտ քաղաքացիներ և միաժամանակ պահպանել ձեր ինքնությունը: Ձեր համատեղ ջանքերի, որ Հարավային Ուելսը ճանաչեց մեր երկրորդ հանրապետության` Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Այնուհետև, նախարարը խոսել է ցեղասպանութան 100-րդ տարելիցի մասին` շեշտելով` «Մենք հաղթեցինք թուրքին, թուրքը չկարողացավ ոչնչացնել մեզ, նրա պետական քաղաքականությունը չիրականացավ: Մենք ցեղասպանության հրեշավոր հետևանքների և մեր նախնիների կրած տառապանքների մասին հիշողությունները փոխանցում ենք սերնդեսերունդ և տարածում աշխարհով մեկ, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում պատահել: Մենք պայքարելու ենք, որպեսզի աշխարհում այլևս երբեք չկրկնվեն ցեղասպանությունները»:

Փառատոնին հայկական երգերի ու պարերի կատարումներով հանդես են եկել Համազգայինի «Սիդնեյ» և «Նաիրի» խմբերը, «Գոլստեն» ճեմարանի աշակերտները, «Black Bird» խումբը, Մարիա Ղարեմանյանը, Վարդան Մարտիրոսյանը: Երեկոյան փառատոնը եզրափակվել է պատվավոր հյուրեր` ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանի և Համլետ Գևորգյանի կատարումներով:

Երեկոյի վերջում նախարարը հանդիպել է Համազգայինի «Սիդնեյ» պարի
խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել խմբի գործունեության
հետ կապված հարցեր:

Նշենք, որ մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնեց Ավստրալիա: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի, ավստրալահայ տարբեր կառույցների՝ կուսակցությունների, բարեգործական կազմակերպությունների, կանանց, երիտասարդական միությունների, գործարար շրջանակների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, այցելություններ հայկական վարժարաններ, մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, հարցազրույցներ հայալեզու լրատվամիջոցներին։

Հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարևորությունը նախատեսվում է նախարարի այցը մայրաքաղաք Կանբերա՝ մի շարք քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031