Իջեւան քաղաքի բնակիչ Արտակ Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2104թ. նոյեմբերի 20-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի իր «ԱԱ» անհատական էջում ներկայանալով որպես Արտակ Ազարյան, ծանոթացել եւ նամակագրական կապ է հաստատել Մոսկվա քաղաքի հայազգի բնակչուհի Ն. Վ.-ի հետ:
Նամակագրությունների ընթացքում նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով Ն. Վ.-ից ստացել է վերջինիս ինտիմ լուսանկարները, այնուհետեւ նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու, վերջինիս ինտիմ լուսանկարները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու միջոցով տարածելու եւ Ն. Վ.-ի մտերիմներին ուղարկելու սպառնալիքով 2014թ. դեկտեմբերի 4-ին իրեն պատկանող բջջային հեռախոսահամարից կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու միջոցով ներկայացրել է 180 հազար դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի Ս 4» մոդելի բջջային հեռախոս հանձնելու պահանջ:
Ըստ«Դատալեքս» դատական տեղեկատվական կայքի՝ Ա. Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, նրան նկատմամբ խափանման է միջոց է ընտրվել գրավը:
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է մարտի 25-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ