Մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 49449 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5628 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 943 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 416 երեխա` 211 տղա և 205 աղջիկ:
Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն
Կարդացեք նաև