Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն նեղն է գցել յուրային գործարարներին

Մարտ 23,2015 14:10

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) հարկային մարմինների կողմից տուգանված միակ ՀՀԿ-ական գործարարը չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբը) ասաց, որ ինքն էլ, որ բիզնես ունի, իրեն նույնպես տուգանել են:

Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանին հարկային մարմինները վերջերս տուգանել են 60 մլն դրամով՝ Հրազդան տոնավաճառում կատարած ստուգումների արդյունքում: Աշոտ Աղաբաբյանը դիմել է դատարան՝ վիճարկելով հարկայինների այս որոշումը:

Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողներին ասաց, որ նախորդ տարի հարկային մարմինները տուգանել էին իրեն՝ իրեն պատկանող «Կիլիկիա» գարեջրի գործարանում կատարած ստուգումների արդյունքում: Խոսքը 1, 5 միլիոն դոլար տուգանքի մասին է: Հարցին, թե իշխանությունները սկսել են հետապնդե՞լ յուրային գործարարներին, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Մենք բոլորս հայ ենք և պետք ա մտածենք մի ձևի: Եթե մենք ուզում ենք մեր երկիրը զարգացնենք և առաջ տանենք, հաղթենք թուրքին ի վերջո, ուրեմն մենք պետք ա միասնական լինենք և չասենք, թե՝ այսօր էս ղեկավարը էս թիմից է, կամ էս գործարարը էս թիմից ա, էն թիմից ա: Դուք էլ չպետք ա դա ասեք, որովհետև դա կործանարար ա մեր երկրի համար: Ես թուրք որ ասեցի, ի նկատի ունեմ, որ մենք պետք ա էնքան հզոր երկիր լինենք, որ դառնանք Սինգապուր»:

Նա չհամաձայնեց լրագրողի ձեւակերպման հետ` «Սերժ Սարգսյանն է որոշել պատժել յուրային գործարարներին, որոնց օգնությամբ ժամանակին տոկոսներ էր խփում»: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ հարկային մարմիններն իրենք իրենցով են ստուգումներ անցկացնում, առանց հրահանգի. «Հարկային աշխատողներն էլ իրենց գիտելիքների չափով տարբեր ձևի մեկնաբանություններ են տալիս և տարբեր ակտեր են գրում: Ես հայ ժողովրդին վստահում եմ: Կոնկրետ իմ բիզնես վրա… Երևի բոլորդ գիտեք, ես ունեմ սեփականություն, դա «Կիլիկիա» գարեջուրն է, և այսօր մենք դատարանում ենք՝ հարկային մարմինների հետ միասին: Դա անցած տարվանից է գալիս՝ օգոստոսից: Եթե Աշոտ Աղաբաբյանը մտածում է, որ ճիշտ է, պետք ա դիմի դատարան: Ի վերջո վերջին որոշումը դա դատարանինն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031