Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀԿ-ին. «Ձեր մեծամասնության ընտրած նախագահը խոսում էր զենքի վաճառքի մասին»

Մարտ 23,2015 14:02

ԱԺ նիստում քվեարկության դրվեց եւ մերժվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծն» ԱԺ 7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը:

Մինչ քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները սկսեցին կոչ անել ՀՀԿ-ին , որ գոնե նախագիծն օրակարգում մտցնելու հարցին կողմ լինեն, տեքստը միմյանց հետ համաձայնեցնեն:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ տեքստի հետ կապված կան տարընթերցումներ եւ տարբեր մոտեցումներ. «Կարելի է աշխատել եւ նորմալ տեքստ գրել՝ ձեր պահանջներին համապատասխան: Բայց սա քաղաքական ուղերձ է՝ մեր ռուսաստանցի գործընկերներին ուղերձ ենք հղում, որ սա շատ մեծ հնչեղություն ունի ՀՀ-ում եւ ԱԺ-ն չի կարող անմասն մնալ այդ քննարկումներին: Ձեր մեծամասնության ընտրած նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս խոսում էր զենքի մատակարարման անընդունելիության մասին, թե ինչ է զգում մեր զինվորը, երբ իր վրա կրակում են ռուսաստանյան զենքով: Հիմա էլ մենք կարող ենք մեր պատգամը հղել, թե ինչ է զգում մեր քաղաքացին, երբ ռուս զինվորը մտնում եւ գնդակահարում է իրեն»:

Նրան պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ճշտելով. «Մեր մեծամասնության ընտրածը չի, հայ ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված նախագահն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031