«Չեմ կարծում, որ բարեկամությունը ենթադրում է դիմացինին ոչինչ չասել այն մասին, ինչը քո համար, մեղմ ասած, շահեկան չի: Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բնականաբար, մեզ համար վտանգավոր է, անդուր է, եւ այդ մասին պետք է բարձրաձայնել: Եթե մենք իսկապես ռազմավարական դաշնակիցներ ենք, ուրեմն պետք է հաշվի առնենք բոլոր նրբությունները:
Մեզ համար այս պահին ցանկալի չի այդ զենքի վաճառքը, եւ մեր դաշնակցին պիտի ասենք այդ մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ռուսական զենքի վաճառքի մասին այսպես մեկնաբանեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը: