2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծն ԱԺ 7-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցի քվեարկությունից առաջ այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը որոշեց հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ, որ այդ նախագիծն ընդունվի:
Զարուհի Փոստանջյանը սկսեց պատգամավորների համար կարդալ Գրիգոր Զոհրապի մասին պատմվածքներից մեկը, որտեղ ներկայացվում էր արեւմտահայ գրողի եւ Թալեաթ փաշայի հանդիպումը: Նա պատմեց, թե ինչպես է Զոհրապը թուղթ խաղալիս եղել եւ Թալեաթը «հրաժեշտի համբույր» տվել Զոհրապին, որը մինչեւ վերջին պահը այդպես էլ չի հավատացել, որ իրեն սպանելու են: Զարուհի Փոստանջյանն այնքան ժամանակ շարունակեց կարդալ պատմվածքը, մինչեւ իրեն հատկացված ժամանակը սպառվեց:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հեգնեց. «Հարգելի գործընկեր, խորհրդարանական ընթերցումն ավարտվեց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ձեր գրած պատվածքն (պատմվածքն) էլ ավարտվեց հարգելիս…
Ներողություն, ուղղեցի: Շնորհակալ եմ զգուշացնելու համար: