Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքների խոշորացումը հիշեցնում է կովի կրծքերը լվանալու դասեր տվող Մոզամբիկի մասնագետներին»

Մարտ 23,2015 13:01

«Ինձ համար անհասկանալի է հանրաքվեի իրավական կարգավիճակը: Հանրաքվե, որի արդյունքները չունեն իրավական ուժ, հիմք: Հանրաքվեն կարող է ոչ ասել, իսկ կառավարությունը կարող է իր որոշմամբ համայնքների խոշորացումն իրականացնել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԲՀԿ –ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նրա համար անհասկանալի է՝ ինչու է համայնքների խոշորացման համար ծախսվելու 45 միլիոն դրամը. «45 միլիոն է հատկացված այդ երեք համայնքների ստեղծման համար: Այդ փողով այդ համայնքների բազմաթիվ հարցեր կլուծվեին,ընդհուպ մինչեւ կարելի էր փրկել այն մարդկանց տները, որոնք վարկերի պատճառով կորցնում են, մի քսան ընտանիքի փրկել: Հերթական անգամ անիմաստ վատնում ենք փողերը: Սա ինձ հիշեցնում է՝ Մոզամբիկից խորհրդատու են կանչում, որ սովորեցնի՝ ինչպես են կով կթում, կրծքերը լվանում: Եթե կառավարությունը, անկախ հանրաքվեի արդյունքից, պետք է որոշի համայնքը խոշորացնի, թե՝ոչ, այդ դեպքում հանրաքվեի վրա փող ծախսելու իմաստը ո՞րն է: Ցանկացած լումա պետք է նպատակային օգտագործենք: Համայնքները խոշորացնում ես, խոշորացրու, դրա վրա ինչու ես փող ծախսում»:

Նրա խոսքով, համայնքների խոշորացումը կարելի է իրականացնել օրինակ նախկին շրջանները վերականգնելու տարբերակով. «Սա արդարացում կունենա, ինչպես էր նախկինում՝ Աշտարակի, Ապարանի համայնք, այս տեսքով համայնքները կհամաձայնվեն, բայց հարակից գյուղերը միացնելուն ոչ ոք չի համաձայնի: Կոմունիկացիոն կապեր չկան ու բազմաթիվ այլ խնդիրներ՝ փողերի կենտրոնացում, էդ որ փողերն եք կենտրոնացնում, փող լիներ սենց էլ կապրեին»:

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց, որ համայնքների խոշորացման ծրագիրն անիմաստ է. Ասաց՝ կարեւոր է մոդելի ընտրությունը. «Այսօր բացի տեղական հարցերից գյուղացիները մարզկենտրոն են գնում ու գնում են շատ ավելի հեռու, բայց իրենց խնդիրները չեն լուծվում»:

«Էլի են գնալու ու չի լուծվելու»,- նրան ընդհատեց Լյովա Խաչատրյանը:

 

Լեռնիկ Ալեքսանյանն էլ վստահեցրեց՝ լուծվելու են. «Նայած ինչ մոդել է լինելու: Սրան զուգահեռ պետք մարզպետարանի գործառույթների կարգավորում գնա: Գյուղ-համայնք-մարզպետարան մոդելն այնքան համահունչ պետք է լինի, որ համայնքապետի գործառույթները անջատվեն մարզպետարանից: Հանրաքվեն նրա համար չէ, որ միայն փող ծախսեն, այլ կարծիք ստանալու համար է»:

«Եկեք ձրի անենք, էդ փողն էլ կտանք գյուղացուն: Այսօր իրավունք չունենք մեզ նման շռայլություններ թույլ տալ»,- առաջարկեց ԲՀԿ-ականը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Կարելի է հասկանալ, որ փողատերերը շտապում են արագացնել պրոցեսն ու շուտափույտ հափշտակել գյուղացիների հողակտորները: Տեխնոլոգիան շատ հասկանալի է՝ փոքր գյուղերը խմբավորում են մեծ համայնքի մեջ, գլխին էլ մի հարմար կամակատար դնում ու ուզած տեղից կտրում դուր եկած տեղերը: Բա կուտակած փողերն ինչ պիտի անեն? Իրենց համար դաչաներ, պալատներ ու պարտեզներ կսարքեն ու կառարկայեցնեն փողերը: Առ ու ծախից էլ չինովնիկները շաբաշ կառնեն: Ինչպես Երեւանի հին բնիկներին տնազուրկ արեցին ու փողոց նետեցին, հիմա նույնը գյուղացու գլխին են սարքելու: Գյուղերը մահանում են արդեն, գոնե թողեք իրենց բնական մահով հանգիստ մեռնեն, այ անկուշտ անաստվածներ!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031