Գերմանիայում անցկացված կանանց բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում գերազանց հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչներ, աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 57 կգ քաշային Անի Հովսեփյանը, որոնց ուղեկցում էր անցյալում ճանաչված բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանը:
Անուշն իր բոլոր մենամարտերում հաղթելով մրցակիցներին՝ դարձել է չեմպիոն, իսկ Անին նվաճել է արծաթե մեդալ:
Սա մեր աղջիկների առաջին մրցելույթն էր մրցաշրջան 2015-ում: Մեկնարկը հաջող է եւ հուսադրող, որ մեր աղջիկները կարող են մայիսին Տայպեյում կայանալիք աշխարհի երիտասարդների առաջնությունում արժանապատիվ ներկայացնել Հայաստանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ