Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ են Դիլիջան քաղաքի հետ միավորվելուն

Մարտ 23,2015 11:51

Դիլիջանը եւ հարակից 6 գյուղերը՝ Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը համայնքների խոշորացման պիլոտային ծրագրով պետք է միավորվեն, դառնան մեկ համայնք: Մայիսի 17-ին այդ նպատակով 7 համայնքներում պետք կայանան տեղական հանրաքվեներ:

Ադրբեջանից փախստականներով բնակեցված Խաչարձան համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանն ասաց, որ իր համագյուղացիների բացարձակ մեծամասնությունը տեղյակ չէ համայնքների խոշորացումից, չգիտի՝ դա համայնքին օգո՞ւտ է տալու, թե՝ վնաս: Նրա խոսքերով՝ Դիլիջան քաղաքը մոտ 25 կմ հեռու է Խաչարձանից, իրենց գյուղից մոտավորապես նույնքան հեռավորությամբ է գտնվում Տավուշի մարզկենտրոն Իջեւանը, խաչարձանցիները տարբեր ծառայությունների գծով ՝այդ թվում պետական, սպասարկվում են Իջեւանում տեղակայված հիմնարկություններում:

Գ. Շահնազարյանն ասաց, որ մեկ տարի առաջ Դիլիջանում Հայաստանի ֆինանսիստների միության կազմակերպած քննարկման ժամանակ կարծիք հայտնվեց, որ համայնքների խոշորացումը բոլոր դեպքերում կայանալու է՝ անկախ այն բանից Դիլիջան քաղաքին միացվող համայնքների բնակչությունը դրան դե՞մ է, թե՝ կողմ: Նա ասաց, որ համայնքների խոշորացման օգտին որպես փաստարկ նշում են համայնքների ճանապարհների բարեկարգումը, սակայն Դիլիջան քաղաքի շատ փողոցներ անբարեկարգ են:

Շահնազարյանը հայտնեց , որ Խաչարձանի համայնքապետարանում ներկայումս աշխատում է 4 հոգի, որոնք համայնքների խոշորացումից հետո անգործ են մնալու: Նա ասաց, որ ինքը համայնքի ղեկավարի պաշտոնը կորցնելու համար չէ, որ այդպես է արտահայտվում, պարզապես Խաչարձանի բնակիչները համայնքների խոշորացմանը դեմ են:

Ադրբեջանից փախստականներով բնակեցված Աղավնավանք համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը եւս դեմ է համայնքների խոշորացմանը: Նա հայտնեց, որ իրենց համայնքի բնակիչների շրջանում այդ հարցի կապակցությամբ հարցումներ չեն արվել, Հ1 հեռուստաընկերության «Ազատ գոտի» հաղորդաշարն այդ հարցի վերաբերյալ գյուղացիների կարծիքը հարցրել է: Վ. Գրիգորյանն ասաց. որ իրենց գյուղը Տավուշի մարզկենտրոն Իջեւանից հեռու է 30, Դիլիջանից ՝ 28 կմ, աղավնավանքցիները տարբեր կազմակերպություններում իրենց գործերը ներկայացնում, սպասարկվում են Իջեւանում:

Նրա խոսքերով՝ Դիլիջանին միացվող 6 համայնքների բնակչությունը, բոլոր համայնքապետերը դեմ են համայնքների խոշորացմանը, սակայն եթե Դիլիջան քաղաքի բնակչությունը կողմ քվեարկի, մայիսի 17-ի հանրաքվեի արդյունքներով համայնքների միավորումը տեղի կունենա:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը տեղեկացրեց , որ ինքը կողմ է համայնքների խոշորացմանը, քանի որ այն կնպաստի այդ համայնքներում ենթակառուցվածքների բարելավմանը: Նրա խոսքերով՝ համայնքների խոշորացման գործում առկա է Եվրոպայի, մասնավորապես՝ Գերմանիայի դրական փորձը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ոսկան says:

    Ամեն մարդ իր անձնական շահից ելնելով է կարծիք հայտնում, իսկ պետական մտածողությունն ինչպես միշտ բացակայում է:

  2. Այս մեկնաբանությունն ինձ հետ կապ չունի, ես միշտ մեկնաբանությունների ժամանակ ներկայանում եմ անուն-ազգանունով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031