2014 թ. դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Արգավանդ գյուղում գտնվող կահույքի պահեստից տարբեր տեսակի կահույք գողանալու մասին: Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի՝ սեփականատիրոջը պատճառված նյութական վնասը կազմում էր 7.500.000 դրամ:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով Մասիսի բաժին բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Մուշեղ Գ.-ն, 1983 թ. ծնված Գրիգոր Մ.-ն և 1993 թ. ծնված Կորյուն Ի.-ն:
Մուշեղ Գ.-ն և Կորյուն Ի.-ն ձերբակալված են:
Գրիգոր Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կարդացեք նաև
Գողոնը մասամբ առգրավված է:
Մասիսի քննչական բաժնում կասեցված քրեական գործով վարույթը վերսկսվել է: