Ավարտվեց շախմատի Մոսկվայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում էին Ռուսաստանի մայրաքաղաքի 26 անվանի շախմատիստներ: Նրանց մեջ էին միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (նկարում) եւ Արման Ղևոնդյանը:
Դավիթը, որ հինգերորդ տուրից սկսած առաջատարների մեջ էր եւ պայքարում էր հաղթողի կոչման համար, պայքարն ավարտեց 6,5 միավորով, սակայն լրացուցիչ գործակիցներով չեմպիոնի կոչումը զիջեց նույնպիսի արդյունք ցույց տված գրոսմայստեր Յուրի Ելիսեեւին՝ նվաճելով Մոսկվայի փոխչեմպիոնի կոչումը:
Արման Ղեւոնդյանը 3,5 միավորով բավարարվեց 19-րդ հորիզոնականով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ moscwchess.org-ի