Հարգելի Սրբուհի Արզումանյան
Վստահ ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիովին տիրապետում է ընտրական գործընթացը կարգավորող օրենսդրությանը։ Ուստի, չենք կասկածում, որ ԼՂՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում ներկա դրությամբ փակցված «Ազատ Հայրենիք» կուսակցության քարոզչություն պարունակող օրացույցները եւ առկա գրասենյակային պարագաները, որոնք նկատել ենք նաեւ ԿԸՀ գրասենյակում, շուտափույթ կերպով կհեռացվեն` համաձայն ԼՂՀ ԸՕ 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների։
Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում օժանդակելու ԿԸՀ-ին՝ իրազեկել ընտրողներին, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին, դատավորներին, դատախազներին, ոստիկանության և ազգային անվտանգության մարմիններում ծառայողներին, զինծառայողներին, բարեգործական և կրոնական կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին ու կազմակերպություններին, ընտրական հանձնաժողովների անդամներին, իրենց լիազորություններն իրականացնելիս արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:
Կարծում ենք, որ այդ տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով կնպաստի ընտրությունների ազատ եւ արդար պայմանների ձեւավորմանը։
Կարդացեք նաև
Հարգանքով՝
Վարուժան Գաբրիելյան
«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի պետ
23 մարտի, 2015թ․, Ստեփանակերտ