Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարբերեք դեմքի բնական եւ արհեստական քսուքները

Մարտ 23,2015 11:00

Խանութներում վաճառվող ցանկացած քսուքի բաղադրության մեջ կա յուղ: Լավագույն դեպքում այն պետք է լինի բուսական ծագման` ձիթապտղի կամ եգիպտացորենի, նուշի, քունջութի: Որոշ ընկերություններ ֆինանսական կարողությունները տնտեսելու համար պատրաստում են էժանագին քսուքներ, որոնց կազմության մեջ օգտագործում են հանքային յուղեր, որոնք նավթամշակման արդյունաբերության արտադրանք են, որը ինչքան էլ լավ են մշակում, բայց, այնուամենայնիվ, հեռու է բնական լինելուց: Արտադրողները քսուքների մեջ օգտագործում են նաեւ վազելին: Անցանկալի բաղադրիչներից է պրոպիլենգլիկոլը, որը շատ ուժեղ լուծիչ է եւ օգտագործվում է որպես մաշկը խոնավացնող եւ հարթեցնող միջոց:

Մասնագետները խորհուրդ են տալիս մաշկը պահպանելու համար ընտրել բնական ծագման քսուքներ եւ գնելուց առաջ ուշադիր կարդալ գրառումները` պիտակը: Բնական կամ օրգանական նյութերից պատրաստված քսուքի վրա նշվում է հավաստագիր տվող կազմակերպության անվանումը` USDA, ICEA, ECOCERT, BOIH, SAOS: Պիտակի վրա պարտադիր պետք է լինի բաղադրիչների ամբողջ ցանկը, որտեղ բնական բաղադրիչները պետք է կազմեն ամբողջ նյութերի 95%-ը: Բնական քսուքի վրա BIO նշանը պետք է առկա լինի, իսկ բոլոր բուսական բաղադրիչները նշված լինեն աստղանիշով (*): Նման քսուքների պահպանման ժամկետը 1 տարի է եւ ոչ ավելի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031