Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

U-Planet նոր քարտեր Յունիբանկից      

Մարտ 23,2015 10:30

Պահե ՛ք գումարը հայրենիքում, ծախսե ՛ք ամբողջ աշխարհում

Դրամական միջոցների ապահով պահպանման, ճկուն կառավարման և եկամուտ ստանալու նպատակով արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Յունիբանկն առաջարկում է նոր քարտեր` U-Planet: Այսուհետ ցանկացած երկրից, առցանց, կարելի է պատվիրել Յունիբանկի Visa միջազգային բազմարժութային քարտեր ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ՀՀ դրամով: Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ բանկը կհաշվարկի բարձր տոկոսադրույք` տարեկան 4% ԱՄՆ դոլարի/եվրոյի և  8%`  ՀՀ դրամի համար:

«Այսօր բանկային քարտը աշխարհի ցանկացած կետում վճարումներ կատարելու կամ կանխիկ գումար ստանալու ամենաապահով և հարմար միջոցն է: Առավել ևս` եթե քարտի հաշվին առկա միջոցները եկամուտ են բերում քարտապանին: Դրսում գտնվող մեր հայրենակիցները մեծ ցանկություն ունեին օգտվել խնայողությունները հայրենիքում ևս պահելու հնարավորությունից: Հատուկ իրենց համար սկսում ենք U-Planet քարտերի թողարկումը և առաջարկում դրամական միջոցներն ապահով պահելու շահավետ պայմաններ», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Քարտի պատվիրման գործընթացը բավական պարզ է և արագ: Ընդամենը պետք է այցելել www.unibank.am/apply  և լրացնել տվյալները: Քարտը սեղմ ժամկետներում հաճախորդին կուղարկվի փոստային ծառայության միջոցով:

«Քարտապանների համար Յունիբանկն ապահովում է շուրջօրյա սպասարկում: Մեր մասնագետները շաբաթը 7 օր, օրական 24 ժամ պատրաստ են օգնելու  քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում: U-Planet  քարտի համար կարող եք դիմել` գտնվելով աշխարհի ցանկացած երկրում: Պարզապես կայքում պատվիրեք քարտը և մեր աշխատակիցը կկապնվի ձեզ հետ: Բանկ այցելելու կարիք չկա, հաճախորդի նույնականացումը կիրականացվի skype-ի միջոցով: Մեր քարտերի ևս մեկ առավելությունը դրանց բազմարժութային լինելն է: Այսինքն քարտին, հաճախորդի նախընտրությամբ, ամրագրվում են տարբեր արժույթներով մի քանի հաշիվներ: Ունենալով բազմարժութային քարտ, հաճախորդը գտնվում է շահեկան վիճակում, քանի որ  ցանկացած  պահին հնարավորություն է ունենում օգտվել անհրաժեշտ արժույթից»,- հավելեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Քարտային գործարքների անվտանգության ապահովման նպատակով բանկն անվճար  առաջարկում է օգտվել նաև SMS հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով  կարելի է տեղեկատվություն  ստանալ բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ: Հաղորդագրություններն ուղարկվում են հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսի համարին` քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից անմիջապես հետո: Որպես նվեր` քարտապաններին տրամադրվում է “Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգը:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031