Վարպետության դասընթացը կտեւի 10 օր, յուրաքանչյուր օր՝ 3-ական ժամով: Ամեն օր դասերը մեկական ժամով (55 րոպե) կանցկացնեն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Առավոտ» օրաթերթի մշակութային ու կրթական էջերի պատասխանատու Գոհար Հակոբյանը եւ հոգեբանական գիտությունների թեկնածու Արմեն Բեջանյանը:
Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել նաեւ ոլորտի լավագույն այլ մասնագետների հետ: Դասընթացի ընթացքում պատրաստված հաջողված նյութերը կհրապարակվեն «Առավոտ» օրաթերթում եւ www.aravot.am կայքում:
Յուրաքանչյուր դասից հետո նախատեսված է 5 րոպեանոց ընդմիջում:
Մանրամասների համար կարող եք դիմել «Առավոտի» տնօրեն Գարիկ Մելքոնյանին՝ 093 855 672 կամ 060-27-48-01 հեռախոսահամարներով:
Կարդացեք նաև
Դասախոսությունները կլինեն հետեւյալ թեմաներով.
Արամ Աբրահամյան
Արդյոք լրագրությունը մասնագիտություն է
Ինչու է պետք պահպանել էթիկայի կանոնները
Ինչով են տարբերվում հեռուստատեսային, թերթային և համացանցային լրագրական տեքստերը
Ժամանակակից ռեպորտաժի ժանրը
Ժամանակակից հարցազրույցի ժանրը
Ինչով է լրագրողը տարբերվում վերլուծաբանից և քաղաքագետից
Մասնագիտացումը լրագրության մեջ
Ինչպես շփվել կայքում եւ ֆեյսբուքում քո հոդվածները մեկնաբանողների հետ
Լուր գրելու արհեստը
Ով չի կարող դառնալ լրագրող
Գոհար Հակոբյան
1. Մշակութային լրագրության առանձնահատկությունները:
2. Ներառականության թեման ԶԼՄ-ներում:
3. Սոցցանցերի ազդեցությունը լրատվամիջոցների վրա:
4. Եկեղեցին եւ լրատվամիջոցները:
5. Ճիշտ ձեւակերպումներ եւ զգայուն թեմաներ:
6. Կրթական թեմաներով հրապարակումների առանձնահատկությունները:
7. Աշխատանք աղբյուրների հետ:
8. Հարցազրույցն իբրեւ ժանր եւ մեթոդ:
9. Թաքնված գովազդն ու PR-ը ԶԼՄ-ներում
10. ԶԼՄ-ներն ու ագրեսիան:
Արմեն Բեջանյան
Առաջարկվող թեմաներն են՝
Թեմա 1. Հարցազրույցը որպես հաղորդակցում: Հաղորդակցման նպատակներն ու խնդիրները հոգեբանական տեսանկյունից: Առաջին տպավորության ձևավորման խաբկանքները: Հաղորդակցման միջոցները:
Թեմա 2. Հարցերի տիպաբանությունը: Հարցադրումներին առնչվող անհրաժեշտ պահանջները: Հարցազրույցների տիպիկ սխալները:
Թեմա 3. Հոգեբանական կոնտակտի ստեղծման հնարքներ: Արդյունավետ հաղորդակցման տեխնիկաներ:
Թեմա 4. Հարցազրույցների հոգեբանական դիրքն ու կարգավիճակը: Հաղորդակցման իրավիճակի կառավարումը հարցազրույցի ընթացքում:
Թեմա 5. Լրագրող – հարցազրույցի մասնագիտական վարքի դրսևորումներն ու կարծրատիպերը:
Թեմա 6. Կոնֆլիկտածինները լրագրողական գործունեության ընթացքում: Կոնֆլիկտների դասակարգումը, ճանաչումը և լուծման եղանակները:
Թեմա 7. «Բանակցություններ առանց պարտության» հնարքի կիրառումը լրագրողական գործունեության ընթացքում:
Թեմա 8. «Ակտիվ լսելու և հետադարձ կապի» կանոնները:
Թեմա 9. «Առճակատում, քաջալերում-հանգստացում, վերաձևակերպում, հարցադրում, լռության դադար, ապրումակցում». հոգեբանական տեխնիկաների կիրառումը լրագրողական գործընթացում:
Թեմա 10. Արհեստավարժ մասնագետի, անձի զարգացման ու հասունության 4 մակարդակները:
Դասընթացներին մասնակցության վարձը 50 հազար դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):
Դասընթացների սկիզբը՝ ապրիլի 1-ից: