Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Սպորտն ու ընթերցանությունը իմ երկու հոբբիներն են»

Մարտ 22,2015 22:04

Aravot.am-ը այսօր «Դինամո» մարզադահլիճում զրուցեց նաեւ բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը հետեւող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ:

– Պարոն Ֆարմանյան: Դուք հիմա դիտում եք բռնցքամարտի հանրապետության առաջնությունը: Ձեզ հաճախ ենք տեսնում նաեւ մյուս մարզաձեւերի միջոցառումներում՝ շախմատ, ֆուտբոլ, ֆուտզալ, բայց ոչ թե որպես հանդիսատես, այլ գործող մարզիկ: Դուք Ազգային Ժողովի ամենամարզական պատգամավո՞րն եք:

– Ես սպորտ շատ եմ սիրում եւ դա իմ քաղաքական գործունեության հետ կապ չունի: Սպորտն ու ընթերցանությունը իմ սիրելի երկու հոբբիներն են: Ֆուտբոլը, կարելի է ասել, իմ կյանքի անբաժան ընկերն է: Շախմատ էլ շատ եմ սիրում: Իսկ բռնցքամարտի մրցման երկրորդ անգամ եմ ներկա: Շատ հետաքրքիր մարզաձեւ է, թեեւ կան տեսարաններ, որ եթե բռնցքամարտիկ չես, խորը ցավ ես ապրում՝ դաժան տեսարաններ են: Բայց դա էլ  տղամարդու բնավորություն է ձեւավորում, դրված խնդիրը կարճ ժամանակում մինչեւ քրտինքի վերջին կաթիլը ներդնելով լուծելը, հաղթելը եւ հաղթանակի բերկրանքը վայելելը:

– Այսօր բռնցքամարտիկ կա՞ր, որին առանձնահատուկ էիք երկրպագում:

– Շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզի իմ համերկրացիներից շատերը հաղթեցին: Բռնցքամարտը, ըմբշամարտը եւ ծանրամարտը մեծ ավանդույթներ են ունեցել Շիրակի մարզում: Ունեցել եմ համադասարանցիներ, ընկերներ, հարեւաններ եւ շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031