Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը «Հանրային Հեռուստատեսության» եթերում մեր գործընկեր Կարեն Գիլոյանի հետ միասին լուսաբանում էր երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Մրցաշարի ավարտին Aravot.am-ը Աբրահամից պարզեց, թե նա ի՞նչ տպավորություն ստացավ հատկապես իր հանդես եկած քաշային կարգը ներկայացնող հայաստանցի բռնցքամարտիկներից:
«64, 81, 91 կգ եւ մի քանի այլ քաշային կարգերում առաջին համարները ուժեղ էին եւ լավ տպավորություն թողեցին», – ասաց հանրահայտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: Հարցին, թե ի՞նչ է մտածում Բաքվում մեր բռնցքամարտիկների ապագա մրցելույթների մասին, «Արթուր Արքան» պատասխանեց. «Դժվար կլինի նրանց համար: Դժվարանում եմ որեւէ բան ասել: Ես, օրինակ, մի քիչ վախենալով կգնայի մեր դեմ պատերազմող երկիր՝ զուտ անվտանգության նկատառումով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև