Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանն այսօր հետեւում էր նաեւ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Aravot.am-ը զրուցեց նրա հետ:
– Պարոն Արեյան: Դուք բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի անդամ եք: Ի՞նչ կասեք այս առաջնության մասին:
– Շնորհավորում եմ ֆեդերացիայի ղեկավարությանը այս հիանալի առաջնությունը կազմակերպված անցկացնելու համար: Շատ հաճելի է տեսնել այս ամենը: Առաջնությունը ցույց է տալիս, որ սպորտը, հատկապես, բռնցքամարտը, մեզանում մեծ ներուժ ունի: Վստահ եմ, որ այս մարզիկների առկայությամբ բռնցքամարտը մեծ հեռանկար կունենա մեր երկրում:
– Ի՞նչ կարծիքի եք մեր մարզիկների՝ Բաքու մեկնելու մասին:
Կարդացեք նաև
– Միանշանակ, ճիշտ որոշում է՝ տղամարդավարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ