Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինանշանի փոփոխությունից հետո քաղաքացիներից կսկսեն պահանջել, որ կարճ ժամկետներում փոխեն իրենց անձնագրերը

Մարտ 22,2015 17:50

Օրերս Հայաստանի տարբեր քանդակագործներ Երևանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հանդես եկան հայտարարությամբ, որը կրում էր նման իմաստ «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պետք է փոփոխություններ կրի, քանի որ բազմաթիվ նշաններ ցույց են տալիս մեր երկրի թուլությունը, տկարությունը և անհրաժեշտ է զինանշանի վրա այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կօգնեն մեզ ավելի ներկայանալի հանդես գալ և մեծ բարձրունքների հասնել: Բացի այդ քանդակագործները նշեցին, որ օրինակ առյուծի բերանի փակ լինելը գերբաբանության մեջ անգամ սխալ է»:

Իսկ ինչ է իրենից ենթադրում պետական զինանշանի վրա փոփոխություններ կատարելը: Բացի այն, որ գերբի փոփոխությամբ կունենանք ավելի ներկայանալի, մեր ազգային, մշակութային արժեքները  ավելի ճիշտ ներկայացնող զինանշան, փոփոխությունները կստեղծեն նաև մի շարք խնդիրներ` առաջինը հենց երկրի հասարակ քաղաքացիների համար: Խնդիրները կլինեն ֆինանսական : Զինանշանի փոփոխությունից հետո քաղաքացիներից կսկսեն պահանջել, որ կարճ ժամկետներում փոխեն իրենց անձնագրերը, քանի որ անձնագրերի վրա նույնպես պետական զինանշանն է խփված և անձնագրերի վրա չլինելով նոր զինանշանը, հինը արդեն կհամարվի ուժ չունեցող: Կսկսվի կնիքների և այլ տարբեր փաստաթղթերի  փոփոխությունները, որոնք նույնպես իրենցից ենթադրում են քաղաքացիների համար ֆինանսական ծախսեր:

Հենրիկ Մխիթարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031