ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին`
ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան
հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է
ունեցել խոշոր քարաթափում:
Շուրջ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի երթևեկելի մասի
հիմնական հատվածը: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների
համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն