Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ

Մարտ 22,2015 16:15

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Երբ թափանցել ես դու իմ արյան մեջ,

Իմ երակները քեզանով լցրել,

Դարձել մի ամբողջ իմ էության հետ:

 

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Երբ իմ մտքերին դու ես տիրակալ,

Մոռացության մեջ լոկ քեզ եմ հիշում,

Դաժան ցավերս դու ես ամոքում:

 

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Երբ իմ վշտերը դու ես դարմանել,

Քեզ մոռանալով՝ ես կորբանամ,

Կյանքը կդառնա մահվանից դաժան:

 

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Երբ անհնար է մեզ տարանջատել,

Եթե քո շունչը նաև իմ շունչն է,

Մեր բաժանումը՝ պարզապես մահ է:

 

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Եթե ես մարդ եմ լոկ քո գոյությամբ,

Եթե դու չկաս, ես կիսատ մարդ եմ,

Քեզ մոռանալով՝ լոկ էժան զարդ եմ:

 

Ու կամայանա հիշողությունը,

Եթե փորձեմ քեզ՝ ինձնից դատարկել,

Ու վտարել քեզ, փորձել մոռանալ,

Ինձ այցի կգա ունայնությունը:

 

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Երբ միտքս ու հոգիս քեզնով է լցված,

Որքան փորձում եմ քեզնից հեռանալ,

Այնքան կողքիդ եմ՝ քեզնով համեմված:

 

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Երբ ողջ հուշերս քեզ հետ են կապված,

Իմ երազները քեզնով ես լցրել,

Գիշեր ու ցերեկ, արթուն, թե քնած:

 

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Երբ այգաբացին դու ես շունչ տալիս,

Եթե գեթ վայրկյան փորձեմ քեզ լքել,

Ես կչորանամ, կդառնամ արձան:

Ինչպես կարող եմ ես քեզ մոռանալ,

Երբ ինձ՝ հոգիդ է հսկում մինչև լույս,

Եթե խռովեմ, փորձեմ ուրանալ,

Քեզ միշտ կհիշեմ՝ թեկուզ առանց հույս…

 

Անանիա Մաղաքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031