Բայկալ լճում խեղդվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդին՝ Վիկտորը: Այս մասին RBK.ru-ին հայտնել են Ուկրաինայի նախկին լիդերի շրջապատից:
Լճի «Ձախ ափին» Յանուկովիչի փոքր որդու մահվան մասին հայտնել են չորս աղբյուրներ: Երկուսը Ռուսաստանից են: Աղբյուրների տեղեկացմամբ՝ նախկին պատգամավորը մասնակցել է Բայկալ լճում անցկացվող սպորտային խաղերին: «Ֆոլկսվագեն» մակնիշի միկրոավտոբուսը, անցնելով լճի սառցապատ հատվածը, ընկել է ջուրը: Կրտսեր Վիկտոր Յանուկովիչը խեղդվել է, մյուս ուղեւորները փրկվել են:
Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են դժբախտ պատահարի մասին՝ չհայտնելով մահացածների անունները: