Այսօր մահացել է հայ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը:
Ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին,Երևանում։ 1966 թ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։
1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։
Կարդացեք նաև
Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը։
Aravot.am-ը ցավակցում է Կարեն Ջանիբեկյանի հարազատներին եւ մտերիմներին:
Ինչո՞ւ են այսպիսի մեծություններ այդքան վաղ հեռանում մեզանից, որ իրենց դերերով էլի կարող էին իմաստավորել մեր մշակութային աշխարհը և մեր կենցաղը: Թող Աստված քո հոգին միշտ լուսավոր պահի:
Հազար ափսոս: Աստված Ձեր հոգին լուսավորի, Վարպետ: