Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր ավարտվում է Մոսկվայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցող 26 շախմատիստների մեջ են միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (նկարում) եւ Արման Ղեւոնդյանը:
Նախավերջին՝ ութերորդ տուրից հետո Դավիթը գրոսմայստեր Յուրի Ելիսեեւի հետ միասին 6,0-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արմանը 3,5 միավորով ընթանում է 14-րդ տեղում:
Այսօր կայանալիք եզրափակիչ տուրում Պառավյանն ու Ելիսեեւը խաղում են սեւ խաղաքարերով:
Մոսկվայի կանանց առաջնությունում (14 մասնակից) կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Ակոպովան 4,0 միավորով վեցերորդն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ moscowchess.org-ի