Ամերիկյան Սեմֆորդ հանրահայտ ընկերությունը որոշել է $ 42 հազար իր ամենամյա խոշոր կրթաթոշակը շնորհել պատանի գրոսմայստերներ, 14-ամյա Սամուել Սեւյանին եւ 16-ամյա Կայդեն Տրոֆին՝ այն հավասարապես բաժանելով տաղանդավոր երկու պատանիների միջեւ:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ սա կրթաթոշակի 29-րդ շնորհումն է եւ որ ժամանակին այն տրվել է, մասնավորապես, Գատա Կամսկուն, Հիկարու Նակամուրային եւ Վարուժան Հակոբյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ