Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տավարի լեզուն՝ լոլիկի սոուսով եւ կանաչ ոլոռով

Մարտ 22,2015 12:30

Եթե տավարի լեզուն նախորդ օրն արդեն խաշել եք, ապա այս ուտեստը պատրաստելը չի խլի ոչ մի ջանք, եւ կտա հիանալի արդյունք: Ավելին, խաշած տավարի լեզուն կարելի է պահել սառցարանում եւ օգտագործել՝ պետք եղած ժամանակ:

Անհրաժեշտ մթերքները

Տավարի լեզու- 1 հատ
Կանաչ ոլոռ- 1 տուփ (500 գրամ)
Սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկ- 1 տուփ (500 գրամ)
Սխտոր- 2-3 պճեղ
Ձիթապտղի յուղ- 1-2 գդալ
Չորացրած եւ թարմ կանաչիներ

Պատրաստման եղանակը

lezu1

Տավարի լեզուն լավ լվանալ եւ առատ ջրով երկար խաշել, ավելի քան 4 ժամ, պարբերաբար՝ ջուր ավելացնելով, որպեսզի լեզուն անընդհատ ընկղմված լինի ջրի մեջ: Վերջին 10-15 րոպեի ընթացքում ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Եռացող ջրից հանել եւ տաք-տաք վիճակում մտցնել սառը ջրի մեջ, կամ պահել սառը ջրի ծորակի տակ: Այս եղանակով շատ արագ եւ հեշտությամբ լեզվի վրայի սպիտակ կաշին դուրս է գալիս: Պետք է ամբողջությամբ հեռացնել այդ կաշին, ավելորդ յուղային եւ ջլային մասերը: Այս վիճակում լեզուն կարելի է պահել սառնարանում՝ մեկ-երկու օր, սառցախցիկում՝ 1-2 ամիս եւ օգտագործել, երբ հարմար է:

lezu2

Խաշած լեզվուն կտրատել: Որեւէ հրակայուն, ցանկալի է՝ կավե ամանի մեջ տեղավորել լեզվի կտորները, վրան կտրատած սխտոր, չոր կանաչեղեն ավելացնել, ապա լցնել լոլիկը՝ իր հյութով: Դնել 230-250 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 20 րոպեով, ավելացնել ջրքամած ոլոռը, եւս 5 րոպեով դնել ջեռոցը: Ջեռոցից հանելուց հետո վրան ձիթապտղի յուղ եւ կտրատած թարմ կանաչի ավելացնել:

Բարի ախորժակ:

lezu3 lezu4

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031