Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյան. «Առաջընթացը դանդաղ է, բայց մեր բռնցքամարտիկները ներուժ ունեն»

Մարտ 21,2015 23:46

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչ մենամարտերի անցկացման նախօրեին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը Aravot.am-ի հետ կիսվեց իր տպավորություններով:

«Ընդհանուր առմամբ բռնցքամարտիկներից ստացած տպավորություններս այնքան էլ բարձր չեն, բայց չէի ասի, թե վատ են: Առաջընթաց կա, բայց իմ սպասածից դանդաղ: Դա, թերեւս, կապված է այն բանի հետ, որ մրցաշրջանի առաջին փուլում ենք, որ տարվա գլխավոր մեկնարկներին դեռ հատուկ ուղղված նախապատրաստությանը ձեռնամուխ չենք եղել: Բայց, կարծում եմ, որ մեր մարզիկները լուրջ ներուժ ունեն կարեւոր մրցումներին պատշաճ նախապատրաստվելու համար: Նկատի ունեմ Բաքվում կայանալիք ամառային խաղերը, որին մասնակցելը դեռ կասկածելի եմ համարում, Եվրոպայի առաջնությունը՝ Բուլղարիայում, որը մեկնարկելու է Բաքվից մոտ մեկ ամիս հետո եւ վերջապես աշխարհի առաջնությունը՝ Հյուսթոնում ու օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Մենք աշխատում ենք մեր ծրագրով՝ աչքի առաջ ունենալով առաջին հերթին Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները եւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Իսկ Եվրոպական խաղերը մեզ ոչինչ չեն տալու», – ասաց  գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031