Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդավանի գյուղապետը պարզաբանում է, թե ինչո՞ւ փակվեց գյուղի մանկապարտեզը

Մարտ 21,2015 21:59

Երեխաները կհաճախեն նախակրթարան

2014թ. դեկտեմբերի 30-ին Վրաստանին սահմանակից Դեբեդավան համայնքի ավագանու որոշմամբ Դեբեդավանի մանկապարտեզը փակվել է: Գյուղի մանկապարտեզ էր հաճախում 25 երեխա:

Մանկապարտեզի փակման վերաբերյալ  Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանը ներկայացրել է  հետեւյալ պարզաբանումը. «Դեբեդավանի մանկապարտեզի ֆինանսավորումը միշտ խնդիր է եղել համայնքապետարանի համար, քանի որ համայնքի սեփական եկամուտների 100 տոկոսով ապահովման և այն ամբողջությամբ միայն մանկապարտեզին հատկացնելու դեպքում, միևնույն է, կրթօջախի 12 ամսվա նույնիսկ միայն աշխատավարձի ու էլեկտրաէներգիայի ծախսերը հնարավոր չէր լինում ապահովել: Սկսած 2006 թվականից մանկապարտեզը մի կերպ գոյատևել է միայն աշխատողների մի քանի ամիս իրենց հաշվին ձևակերպված պարտադրված արձակուրդի պարագայում, երբեմն նաև՝ բարերարների տված գումարների շնորհիվ: Դեբեդավան համայնքի 2015 թվականի բյուջեի սեփական եկամուտները կազմում են 4 միլիոն 400 հազար դրամ, իսկ մանկապարտեզի աշխատողների աշխատավարձը մեկ տարվա կտրվածքով՝ 4 միլիոն 300 հազար  դրամ: Բյուջեի հնարավորություններն այնքան սուղ են, որ Դեբեդավանի համայնքապետարանը նախատեսված 7 հաստիքի փոխարեն աշխատում է 4 հաստիքով: Կրթօջախի շենքային պայմանները խիստ անհամապատասխան են և ոչ մի կետով չեն համապատասխանում օրինակելի կարգում նշված չափանիշներին: Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, նաև այն, որ վերոնշյալ գումարը համայնքը կարող է ավելի նպատակային օգտագործել, ամեն տարի լուծելով գյուղի համար որևէ կարևոր խնդիր, համայնքի ավագանին կայացրել է այդ որոշումը:  Հավելեմ նաև, որ նախակրթարանների ստեղծման ծրագրով նախատեսվում է նախակրթարան հիմնել նաև Դեբեդավան համայնքում»:

Դամիրչյանի վկայությամբ ՝  նախակրթարանում  կաշխատի 3 հոգի: Վ. Դամիրչյանն ասաց, որ ծրագրել են եւս մեկ աշխատող էլ աշխատանքի ընդունել համայնքի միջոցների հաշվին, որպեսզի ոչ մի երեխա նախադպրոցական կրթությունից դուրս չմնա:

Մանկապարտեզի լուսանկարը՝ tavush.gov.am  կայքի

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031