«Դինամո» մարզադահլիճում այսօր կայացած բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերով ութ քաշային կարգերում որոշվեցին եզրափակչի զույգերը, որոնք կվիճարկեն հանրապետության չեմպիոնի կոչումը: Ըստ քաշային կարգերի վաղը ռինգում կպայքարեն. 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան-Արտյոմ Ալեքսանյան, 52 կգ՝ Բարեղամ Հարությունյան-Նարեկ Աբգարյան, 56 կգ՝ Արամ Ավագյան-Հենրիկ Մոքոյան, 60 կգ՝ Արսեն Պողոսյան-Կարեն Տոնականյան, 64 կգ՝ Արա Պուլուզյան-Հովհաննես Բաչկով, 69 կգ՝ Լեո Պապյան-Արման Դարչինյան, 75 կգ՝ Արթուր Սարգսյան-Գագիկ Բոյան, 81 կգ՝ Նիկոլ Արությունով-Հարություն Ավետիսյան:
Առաջնության արդյունքներով կընտրվեն հավաքականի անդամները, որոնք կնախապատրաստվեն մրցաշրջան 2015-ի պատասխանատու մեկնարկներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ