Լրահոս
Օրվա լրահոսը

«Մազապուրծը» պետություն չի ստեղծում

Մարտ 21,2015 20:56

Վաղուց ապացուցված է, որ բառերը «ծրագրավորում» են մարդկանց: Ընդ որում, ծրագրավորում են շատ յուրահատուկ ձեւով: Մեր ենթագիտակցությունը չի լսում ժխտողական բառերն ու մասնիկները: Օրինակ, երբ մենք ասում ենք` «չեմ ուզում աղքատ լինել», ենթագիտակցությունը լսում է «աղքատ» բառը եւ հասկանում է մեզ այնպես, որ մենք երազում ենք մշտապես աղքատ մնալ: Կամ` երբ մենք ասում ենք` «ինչպե՞ս անեմ` չուշանամ», ենթագիտակցության մեջ տպվում է «ուշանալ» բառը` կարծես մեր ուշքն ու միտքը հենց ուշանալն  է:

Այս օրերին ցեղասպանության 100-ամյակի հետ կապված մենք հաճախ կրկնում ենք այն բառերը, որոնք ընդհանրապես «շատ ենք սիրում» եւ օգտագործում ենք այլ առիթներով` «մազապուրծ», «բազմաչարչար», «խեղճ», «թշվառ», «անտեր» եւ նույնիսկ… «հավերժասուգ»: Այդ բառերն, իմ կարծիքով, բացասական ծրագրավորման վառ օրինակներ են: Մենք, իհարկե, չենք ուզում, որ այդ բնորոշումները մեզ «կպնեն», ձգտում ենք ազատվել այդ վիճակներից, բայց դրանք ենթագիտակցական մակարդակով ուղղորդում են մեր վարքը:

Ամբողջ խնդիրն այն է, որ «մազապուրծ» մարդը կամ ազգը չի կարող ապրել, նա կարող է միայն գոյատեւել: Այդպիսի ազգն ընդունակ չէ պետություն ստեղծել, նա կարող է միայն «ծվարել» այլ ազգերի թեւի տակ: Այնպես որ եկեք հրաժարվենք այդ «խղճուկ» բառերից եւ դադարենք մեր մասին մտածել «թշվառության» կատեգորիաներով:

Ամերիկացի հոգեբան Ուիլյամ Ջեյմսն ասում էր. «Ես երգում եմ ոչ թե այն պատճառով, որ երջանիկ եմ, ես երջանիկ եմ հենց այն պատճառով, որ երգում եմ»: Դրական ծրագրավորման հաջող օրինակ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արամ says:

    Ավելի լավ “դրական ծրագրավորման հաջող օրինակ” բերեմ. “ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՐՏԻՑ”, հայտնագործության հեղինակը բնականաբար ես չեմ, այլ իմ ու Ձեր ինտելեկտուալ երեսփոխանը:

  2. dyadyur says:

    Դե,գոյատևում ենք էլի: Այնպես որ,շատ էլ սազական բառ է (ցավոք սրտի):Այնպես որ,մեր իշխանավորները մտածված կերպով այդ` հատկապես ,,մազապուրծ,, զզվելի ու նվաստացուցիչ բառը մեր լեքսիկոնից չեն հանում:

  3. Andranik says:

    Պարի՜ր, պարի՜ր և պարի՜ր ու աշխարհը կպարի՜՜՜ քո հետ միասին

    Ծիծաղի՜ր, ծիծաղի՜ր և աշխարհը կծիծաղի՜՜՜ քո հետ միասին

    Լացի՛ր, լացի՛ր և աշխարհը հաստատ կլացի քո վրա:

  4. Արսեն says:

    Ծայրահեղությունների մեջ մի ընկեք։ Կոմունիստները անընդհատ երգում էին թե ինչ ազատ և երջանիկ կյանքով է ապրում սովետական ժողովուրդը, բայց դրանից մարդիկ ոչ ավելի ազատ, ոչ երջանիկ էին ապրում, ոչ էլ «եղբայրական» դարձան…
    «Մազապուրծ» եղել ենք ամաչել և թաքցնել (առավել ևս մոռանալ) պետք չի, այլ հարց է, որ փոխանակ պատճառները վերլուծվի և միջոցներ ձեռք առնվի, որ հետագայում նորից նույն տեղը չհայտնվենք՝ «պետությունը» գլուխը անջատած թմբկահարում է դա… (կարծես միջոց լինի, այսօրվա չարածը՝ արդարացնելու…)։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031