ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝
ժամը 20:00-ի դրությամբ, սաստիկ բքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը
և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն