Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին կհարկադրի զենք գնել միայն  իրենից

Մարտ 21,2015 20:01

Հայաստանի՝  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պատճառով     հետզհետե   ոչ միայն կթանկանան  տարբեր տեսակի, ընդհանուր առմամբ  մոտ 7000 ապրանքատեսակներ, այդ թվում դեղորայքը, որը 2018 թվականից կթանկանա 30- 35 տոկոսով, պարարտանյութերը, սերմնացուները, բեռնատարները, այլ մեր երկիրը տխուր  պատմության մեջ կհայտնվի զենք-զինամթերք ձեռք բերելիս:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը  Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, խոսելով ԵՏՄ-ի առաջին պտուղների մասին, ասաց. «Ռազմական ոլորտի հետ կապված բավական հետաքրքիր բացահայտում եղավ,  երբ տեսա ԵՏՄ պայմանագիրը: Ստացվում է, որ այլ երկրներից զենք –զինամթերք գնելիս մեր պաշտպանության նախարարությունը ստիպված է լինելու  18-20 տոկոս մաքսատուրք վճարել ԵՏՄ բյուջե: ԵՏՄ բյուջեն միասնական բյուջե է, որը հետո բաշխվում է  երկրների միջև նախապես սահմանված տոկոսադրույքներով: Հայաստանին այդ միասնական բյուջեից հասնում է 1,13 տոկոս: Հիմնական, առյուծի բաժինը Ռուսաստանինն  է՝ 80-87 տոկոս , մնացածը բաշխվում է մյուս երկրներին: Այդ միասնական բյուջե Հայաստան մտնող զենք-զինամթերքից մեր պաշտպանության նախարարությունը ստիպված է լինելու մաքսատուրքեր վճարել  18-20 տոկոս՝ կախված նրանից, թե ինչ զինատեսակ է: Դա, իհարկե, խնդրահարույց  է լինելու, որովհետև այդ պարագայում պաշտպանության նախարարությունը ստիպված է լինելու այդ մաքսատուրքերը չվճարելու համար զենք գնել միայն Ռուսաստանից:

Ես օրինակի համար ասեմ, որ վերջին տարիներին պաշտպանության նախարարությունը նախընտրում է զենք գնել այլ երկրներից, հեռահար հրետանիները գնում էինք  Չինաստանից, ավիացիայի ամբողջ համակարգը գնել ենք Սլովակիայից  և Սլովենիայից,հատուկ նշանակության  զորքերի համար ամենագնացները գնում էինք Ճապոնիայից: Այս բոլոր զինատեսակների հետ խնդիրներ կլինեն,  թեև մի քանի տարվա արտոնություն պաշտպանության նախարարություն ունի, այս խնդիրները հիմա չեն, որ ի հայտ են գալու, դրանք մի քիչ ուշ են գալու»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ոչ մի ուրիշ երկիր Հայաստանի համար չի անում Ռուսաստանի արածի 1 տոկոսը: Եթե Դուք չգիտեք այդ մասին, դա արդեն Ձեր թերությունն է: Հենց Ձեզ նմաններին եթեր տալու համար էլ հարգված լրատվամիջոցները կորցնում են իրենց վստահությունը((((:

  2. Hayk says:

    Ай,ай,ай! Опять исчез мой коммент?))))) Не понравилось?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031